TOON EXPO-ն, որը կառուցապատման ոլորտի զարկերակն է դարձել և այս 5 տարիների ընթացքում հասցրել է դառնալ անփոխարինելի իրադարձություն ոլորտի համար կրկին վերադառնում է, այս անգամ՝ ավելի խորը ներդրումային շեշտադրումներով։
TOON EXPO-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսն է տարածաշրջանում, որը կազմակերպվել է Հայաստանում արդեն 5 անգամ՝ 2022 թ․, 2023 թ․ (2023-ին 2 անգամ՝ ելնելով շուկայի պահանջարկից), 2024 թ․, 2025 թ․-ին՝ TOON EXPO MOSCOW, TOON EXPO YEREVAN:
Մասնակիցներ
Ցուցահանդեսի շրջանակում ներկայանում են անշարժ գույքի, կառուցապատման և հարակից ոլորտների շուրջ 200 ընկերություններ՝ թե՛ ՀՀ, թե արտասահմանյան շուկաներից, որոնք բացառապես ցուցահանդեսային օրերի համար ունենում են հատուկ առաջարկներ՝ այցելուների համար և ներկանաում են այցելուների համար հետաքրքիր ու տպավորիչ տաղավարներով, շենքերի մանրակերտերով։
Վաճառքի ծավալ
Կազմակերպված 5 ցուցահանդեսի արդյունքում վաճառվել է 750 մլն ԱՄՆ դոլարից ավելի անշարժ գույք։ Իսկ TOON EXPO 2025-ում վաճառված գույքի ծավալը 2025-ին ՀՀ ում վաճառված գույքի 20%-ն է։